ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

«Միկան» դիրքերը չի զիջում

«Միկան» դիրքերը չի զիջում
27.05.2012 | 13:46

Հայաստանի ֆուտբոլի առաջնության տասներորդ տուրում երեկ Դիլիջանի «Իմպուլսը», հյուրընկալելով «Փյունիկին», 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել: Այսօր կայացած խաղերում «Արարատն» Աբովյանում նույն հաշվով պարտվել է «Միկային»: «Բանանց»-«Գանձասար» խաղում առավելության են հասել կապանցիները (0:1): Մայիսի 26-ին կայացած խաղերից տանտերերից, փաստորեն, փոքրիշատե հաջողակ է եղել միայն «Ուլիսը», որը ոչ-ոքի` 1:1 է խաղացել «Շիրակի» հետ: Առաջատարը քսաներեք միավորով շարունակում է մնալ «Միկան»: Տասնիննական միավորով երկրորդ եւ երրորդ տեղերում են «Իմպուլսն» ու «Գանձասարը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ