Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Վատիկանը պատրաստվում է Պապի ընտրություններին

Վատիկանը պատրաստվում է Պապի ընտրություններին
12.03.2013 | 11:46

Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալները երեկ Վատիկանում անցկացրել են Հռոմի Պապի ընտրություններից առաջ վերջին խորհրդակցությունը։ Մոտ 160 կարդինալներ ելույթ են ունեցել և հայտնել իրենց կարծիքը մեկշաբաթյա հանդիպումների մասին։
Այսօր 115 կարդինալներ, որոնք 80 և ավելի տարեկան են, Վատիկանում գտնվող հյուրանոցի մեկուսացված սրահում կանցկացնեն գաղտնի քվեարկություն։ Ավելի ուշ նրանք կմատուցեն պատարագ՝ կաթոլիկ եկեղեցու առաջնորդի ընտրության համար։

Դիտվել է՝ 1943

Մեկնաբանություններ