«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Տաշիրում կկառուցվի նոր մանկապարտեզ

Տաշիրում կկառուցվի նոր մանկապարտեզ
23.05.2013 | 18:36

Լուսանկարում Լոռու մարզի Տաշիր քաղաքի ամենահին շինություններից մեկն է, որն իր վրա կրում է ժամանակի կնիքը և որտեղ մանկապարտեզ է տեղակայված: Քաղաքաշինական մասնագիտական փորձաքննությունից հետո մանկապարտեզի այս շենքը համարվել է շահագործման համար ոչ պիտանի և վթարային: Ինչն էլ և առիթ է հանդիսացել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է կառուցել նոր ու ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող մանկապարտեզ:

Կարապետյանների ընտանիքի ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ նաև դպրոցականները: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, ըստ աշակերտների թվաքանակի, նրանք ֆինանսավորել են թիվ 32 ընտրատարածքի բոլոր 55 դպրոցների շրջանավարտներին` վերջին զանգի միջոցառումները կազմակերպելու համար:
Ինչ վերաբերում է ՀՀ Զինված ուժերին նվիրվելիք մեքենաներին, ապա արդեն իսկ կնքվել են մեքենաների ձեռքբերման համապատասխան պայմանագրերը և հունիսի սկզբներին այդ մեքենաները կհանձնվեն բանակին: Հավելենք, որ մեքենաների մակնիշներն ընտրվել են ՀՀ ՊՆ ներկայացրած առաջարկների հիման վրա:
Իսկ հունիսի վերջին կիրականացվի ևս մեկ ավանդական դարձած ծրագիր. «Տաշիր» բարեգործական հիմնադրամից իրենց բանկային անհատական քարտերը կստանան ՀՀ մանկատների շրջանավարտները` որպես աջակցություն կյանքում առաջին ինքնուրույն քայլերը կատարելու ճանապարհին:Քարտերի վրա առկա գումարների մասին կիրազեկվի լրացուցիչ:


Արտակ ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3480

Մեկնաբանություններ