ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

15 միլիոն տարի առաջվա կյանքը

15 միլիոն տարի առաջվա կյանքը
07.07.2013 | 22:22

Անտարկտիկայի սառցե շերտի տակ 3,2 կիլոմետր խորությամբ գտնվող Արևելք լճում կյանք է հայտնաբերվել: Լճի հատակի սառցե շերտն սկսել է ուսումնասիրվել 2012 թվականից, պարզվել է, որ նմուշները պարունակում են 3507 օրգանիզմների ԴՆԹ, հիմնականում բակտերիաների, որոնց մեծ մասը մինչ այդ անհայտ էր գիտությանը, նաև սնկերի ու բորբոսների: Գիտնականները ընդհանրապես չէին սպասում, որ այդքան խոր սառցաշերտերում որևէ կենսատեսակ կլինի: Լիճը սառցաշերտով ծածկվել է 15 միլիոն տարի առաջ, ունի 257 կմ երկարություն, 48 կմ լայնություն, նախկինում եղել է հարուստ էկոհամակարգով ծովածոց:

Դիտվել է՝ 4573

Մեկնաբանություններ