ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

«Միթե վերջին պոետն եմ ես»

«Միթե վերջին պոետն եմ ես»
29.07.2013 | 18:30

1967-ից հուլիս ամսվա վերջին հանգստյան օրը նշվում է որպես տերյանական պոեզիայի օր:

Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում հուլիսի 28-ին մեկնարկել են տերյական պոեզիայի օրերը: Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրես» գործակալությունից: Հայաստանից և Վրաստանի տարբեր շրջաններից տերյանական պոեզիայի սիրահարներն այցելել են Տերյանի տուն-թանգարան, մասնակցել են Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցվող պատարագին: Գյուղից քիչ հեռու գտնվող սարերի ստորոտին կազմակերպվել է դաշնահանդես:
Միջոցառման հանդիսավարն է եղել Վրաստանի հայ գրողների միության նախագահ Ժորա Սնխչյանը: Միջոցառումը սկսվել է «Միթե վերջին պոետն եմ ես» բանաստեղծությամբ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 8597

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ