ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Անջելինա Ջոլին ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է

Անջելինա Ջոլին ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է
30.07.2013 | 11:08

Ամերիկյան Forbes ամսագիրը կինոաստղ Անջելինա Ջոլիին կրկին ճանաչել է հոլիվուդյան ամենաբարձր վարձատրվող դերասանուհի։ Հանդեսի տվյալներով՝ նրա եկամուտը 2012թ. հուլիսից մինչև 2013թ. հուլիսը կազմել է մոտ 33 միլիոն դոլար։ Ջոլին այն քիչ դերասանուհիներից է, ով կարող է 15 միլիոն դոլարից ավելի պահանջել մեկ ֆիլմում նկարահանվելու համար։ Ջոլին այս տարի ճանաչվել է նաև տարվա ամենաազդեցիկ հոլիվուդյան դերասանուհի։

Ամենահարուստ դերասանուհիների ցանկում երկրորդը 22-ամյա ծագող աստղ Ջենիֆեր Լոուրենսն է։ Նա վերջին մեկ տարում ստացել է 24 միլիոն դոլար եկամուտ։

Դիտվել է՝ 4266

Մեկնաբանություններ