«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

ՄԻԵԴ-ն էլ է համոզվել, որ չի եղել արդար դատաքննություն

ՄԻԵԴ-ն էլ է համոզվել, որ չի եղել արդար դատաքննություն
09.10.2013 | 16:13

«Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը 2008թ. զբաղվում էր Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով կալանավորված քաղբանտարկյալներ Շոթա Սաղաթելյանի, Պետրոս Մակեյանի և Աշոտ Զաքարյանի գործով: Քաղբանտարկյալները, սպառելով ներպետական ատյանները, դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ փորձելով վերականգնել իրենց խախտված իրավունքները:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործիչներին մեղադրանք էր ներկայացված ՀՀ նախագահի ընտրություններին անօրինական կերպով միջամտելու և խուլիգանության համար:

Տիգրան Տեր-Եսայանից տեղեկացանք, որ այժմ ավարտվել է կառավարություն-ԵԴ հարց ու պատասխանի փուլը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ այդ գործում մասնակի խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը («Արդար դատաքննության իրավունք»): Ըստ այդ, հոդվածի՝ մեղադրյալները հնարավորություն չեն ունեցել հարցաքննելու իրենց դեմ ցուցմունք տվող վկաներին կամ որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու՝ իրենց վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ՝ իրենց դեմ ցուցմունք տված վկաները:

Հիմա Տիգրան Տեր-Եսայանը սպասում է ՄԻԵԴ-ից պատասխանի:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4084

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ