ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Ասում են...

Ասում են...
08.11.2013 | 00:44

...թե առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կփոխվի ՀԱՕԿ-ի ղեկավարությունը: Պատճառը ոչ միայն վերջին շրջանում ՀԱՕԿ-ի պահվածքն էր` վոլեյբոլի ֆեդերացիայի առնչությամբ, այլև ՀՀ վեց ծանրամարտիկների որակազրկումը և ՀՀ-ի խայտառակվելը ողջ սպորտային աշխարհով մեկ: Հիշենք, որ ծանրամարտիկներից մեկը որակազրկվել է ցկյանս: Այս ամենի պատասխանատվությունը կրում է Գագիկ Ծառուկյանը: Սրան էլ գալիս է գումարվելու վերջինիս ու յուր խնամու` Հովհաննես Արգամիչի պահվածքը Արարատի քաղաքապետի նախընտրական քարոզարշավում, ուր նրանք ուղղակի պատերազմ են հայտարարել Սերժ Սարգսյանին` իրենց կուսակցուհու շուրթերով ասելով, թե Արարատի ընտրությունները Հովիկի ու Գագոյի համար 2018 թվի նախագահական ընտրությունների հաղթանակն են ազդարարելու:

Դիտվել է՝ 2222

Մեկնաբանություններ