«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

ՀՊԵՆ-ն ու Պիետրոդարկին ամանորյա հրաշք երեկո նվիրեցին հանդիսատեսին

ՀՊԵՆ-ն ու Պիետրոդարկին ամանորյա հրաշք երեկո նվիրեցին հանդիսատեսին
26.12.2013 | 13:44

Դեկտեմբերի 24-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղեցիկ մի համերգով ամփոփեց 2013 թվականը։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես եկավ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար, հայ հանդիսատեսի կողմից շատ սիրված Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և ֆլեյտահար Սառա Ռուլիի հետ։ Լեփ-լեցուն դահլիճում թևածում էր արգենտինյան հոգեթով երաժշտությունը։ Երեկոն հագեցած էր Պիացոլլայի հնչյուններով:

Նվագախումբն ու Պիետրոդարկին համերգը սկսեցին «Concerto di Aconcagua» ստեղծագործությամբ, այնուհետև՝ տանգո, իսկ Պիացոլլայի «Հրեշտակի մահը» ստեղծագործությունը համեմվեց նաև Սառա Ռուլիի հնչեցրած ֆլեյտայի հնչյուններով։

Համերգի վերջում հանդիսատեսը հոտնկայս ծափահարություններով մի քանի անգամ հետ կանչեց Պիետրոդարկիին՝ ևս մի քանի կատարում կորզելով երաժշտից։

Համերգի ավարտին դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, լրագրողների հետ զրույցում, նշեց, որ սա նվագախմբի ամանորյա նվերն էր իր շատ սիրելի հանդիսատեսին։ Ամփոփելով անցնող 2013 թվականը՝ դիրիժորը նշեց, որ այն նվագախմբի լավագույն տարիներից էր, և տարեցտարի Երիտասարդականը նորանոր վերելքներ է ապրում։ Սերգեյ Սմբատյանը նոր տարում մաղթեց առաջին հերթին խաղաղություն, սեր, լավ երաժշտություն։ «Ամենակարևորը խաղաղությունն է, խաղաղություն՝ բոլորի սրտերում, որպեսզի մեր մատուցած երաժշտությունը հասնի մարդկանց ու նրանց մղի լավ արարումների»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։

Դիտվել է՝ 1896

Մեկնաբանություններ