ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Օվկիանոս` ճանապարհի վերջին

Օվկիանոս` ճանապարհի վերջին
28.12.2013 | 14:08

Բրիտանական Specsavers National Book Awards մրցանակի վարկածով տարվա լավագույն գիրք է ճանաչվել Նիլ Գեյմանի «Օվկիանոս ճանապարհի վերջին» վեպը:
Գեյմանի վեպը հաղթել է համացանցում կազմակերպված բաց քվեարկությամբ։ «Օվկիանոս ճանապարհի վերջին» վեպը զգալիորեն առաջ է անցել մյուս մրցակիցներից՝ Մալալա Յուսուֆզայի, Ռոբերտ Հարիսի, Քեյթ Աթկինսոնի և մանկական գրքերի հեղինակ Դևիդ Ուոլիամսի ստեղծագործություններից:
Գեյմանն ավելի վաղ ճանաչվել է լավագույնը «Տարվա լավագույն աուդիոգիրք» անվանակարգում:

Դիտվել է՝ 2336

Մեկնաբանություններ