ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Լավագույն վեպերը

Լավագույն վեպերը
11.02.2014 | 12:16

Ֆրանսիական «Լառուս» հանրագիտարանը 2000 թվականի հատուկ հրատարակության մեջ զետեղել է «Քսաներորդ դարի լավագույն վեպերը» ցուցակը, որտեղ ընդգրկված է 60 վեպ: Այս մասին տեղեկացնում է «Լիտոպեդիա» բանասիրության հանրագիտարանը: «Լիտոպեդիա»-ի հիմնադիր, «Հայ գիրք» գրքերի ցանցի տնօրեն Աշոտ Գաբրիելյանը նշեց, որ «լավագույն վեպերի» զգալի մասը թարգմանված է հայերեն:

«Հայ գրքում» կարելի է ձեռք բերել Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին», Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան», Բուցցատիի «Թաթարական անապատը», Հեմինգուեյի «Ծերունին ու ծովը», Միլերի «Խեցգետնի արևադարձը»: Շուտով վաճառքում կլինի նաև «ՈՒլիսեսը»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3324

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ