ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Գրական նորաբաց ակումբ` ՀԳՄ-ում

Գրական նորաբաց ակումբ` ՀԳՄ-ում
06.03.2014 | 17:49

Գրողների միության տարածքում վաղվանից իր դռները կբացի «Գրական ակումբը» («Writers pub»):

ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ժամանակին գրողների տան նկուղային հարկում գործել է սրճարան, գրողներն այնտեղ զրուցել են, վիճել, ընդմիջում արել: «Գրական թերթի» շատ բանավեճային հոդվածներ ծնվել են հենց այդ վեճ ու զրույցների արդյունքում:
Նորաբաց ակումբի ձևավորումը, այսպես ասած, գրական է: Ձևավորման աշխատանքներն իրականացրել է Վահե Թևոսյանը: Ակումբի տնօրեն Ռուբեն Մանուկյանը irates.am-ին տեղեկացրեց, որ «Writers pub»-ը բաց կլինի ամեն օր` ժամը 11:00-ից:: Գներն այստեղ բավական մատչելի են: Անցկացվելու են նաև պոեզիայի երեկոներ, գրական այլ միջոցառումներ: «Երիտասարդներն առիթ կունենան շփվելու գրողների հետ, հույս ունենք, որ այն կդառնա երևանցիների սիրելի վայրերից մեկը»,- ասաց Ռուբեն Մանուկյանը:
«Գրական ակումբի» բացումը տեղի կունենա վաղը ժամը 12:00-ին: Նույն օրը կտրվեն նաև ամենամյա գրական մրցանակները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2566

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ