ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Բոսնիայում նշում են Ֆրանց Ֆերդինանդի սպանության 100-ամյակը

Բոսնիայում նշում են Ֆրանց Ֆերդինանդի սպանության 100-ամյակը
28.06.2014 | 23:12

Երեկ Բոսնիայում նշել են Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանության 100-ամյակը։

Սարաևոյում Ֆերդինանդի և նրա կնոջ` Սոֆիի սպանությունը դարձավ պատրվակ, որից հետո տեղի ունեցած զարգացումները հանգեցրին Առաջին աշխարհամարտին։
Ֆերդինանդին և Սոֆիին սպանել է սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը, ով սերբերի համար առայսօր ազգային հերոս է, իսկ մահմեդականների և հորվաթների տեսակետից` ահաբեկիչ։

Դիտվել է՝ 2027

Մեկնաբանություններ