Ընդունեք, որ անհարմար էր՝ երբ ամբողջ աշխարհը պայքարում է ահաբեկչության դեմ, Փարիզում պատանդներ են վերցնում, Լաթաքիայում ինքնաթիռ են խփում, այս ու այնտեղ զոհեր, պայթյուններ ու ձերբակալություններ են, Հայաստանը չէր կարող անմասն լինել:
Նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
Ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը խփելուց հետո կարգուկանոնի պահպանման նպատակով թուրքական ՕՄՕՆ-ը շրջապատել է ՌԴ հյուպատոսությունը Ստամբուլում՝ տեղեկացնում է Sky News-ը:
Թուրքիան պնդում է, որ օդանավը խոցել են իր ռազմաօդային ուժերը՝ սահմանը խախտելու համար, Ռուսաստանը՝ որ ինքնաթիռը Սիրիայի տարածքում խոցել են զենիթային կայանքից:
Մարդկանց պետական, հասարակական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում նրանց գործունեության համար կարևոր է ոչ միայն դրանցում նրանց գիտակ լինելն ու լրջությունը, այլ նաև մտածողության մասշտաբայնությունն ու կատեգորիան, որոնք կարող են առաջանալ միայն մասշտաբային գործերին մասնակցելով...