Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

«Հայ երգ-հայ ռոմանս»

«Հայ երգ-հայ ռոմանս»
24.09.2014 | 12:30

Սեպտեմբերի 25-ին, ժ. 19:00 -ին, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստագետի հետ» շարքը ներկայացնում է «Հայ երգ- հայ ռոմանս»: Այս մասին տեղեկացնում են կենտրոնի մամուլի ծառայությունից: Միջոցառումը նվիրված է մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին, որի շրջանակներում Տիգրան Մանսուրյանը և երաժշտագետ Մհեր Նավոյանը կզրուցեն հանդիսատեսի հետ «Հայ երգ-հայ ռոմանս» թեմայով: Այնուհետև կհաջորդի համերգային ծրագիր. Աննա Մայիլյանի և Անահիտ Պապայանի կատարմամբ կհնչեն հայ միջնադարյան հոգևոր և աշխարհիկ երգեր:

Միջոցառման գործընկերն է «Արմենիա Վայն» ընկերությունը:

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ