Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

«Պանարմենիան էքսպո -2014»

«Պանարմենիան էքսպո -2014»
10.10.2014 | 13:09

Երևանի 2796-ամյակի կապակցությամբ բացվել է «Պանարմենիան էքսպո -2014» տարվա գլխավոր ցուցահանդեսը: ՀՀ արդյունաբերական պալատի, Զարգացման հայկական գործակալության և «Պրոմ էքսպո» ընկերության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային ցուցահանդեսի հիմնական նպատակն է բացահայտել Հայաստանի տնտեսական ներուժն ու խթանել այլ երկրների միջև ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ստեղծել գործարար հարթակ սփյուռքի հետ՝ տնտեսական, մշակութային և գիտատեխնիկական ուղղություններով: Ցուցահանդեսը մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Մասնակցում է 120 կազմակերպություն՝ Հայաստանից, ՌԴ-ից, Չինաստանից, Իրանից, Վրաստանից և մի շարք այլ երկրներից: Առանձին՝ տոնական տաղավարով ցուցահանդեսին ներկայացված է նաև Երևանի քաղաքապետարանը:
«Պանարմենիան էքսպո 2014»-ը կգործի մինչև հոկտեմբերի 12-ը:

Դիտվել է՝ 966

Մեկնաբանություններ