Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Էլվիրա ՈՒզունյանի ստեղծագործական երեկոն

Էլվիրա ՈՒզունյանի ստեղծագործական երեկոն
11.10.2014 | 12:00

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ճանաչված օպերային երգչուհի, Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ Էլվիրա ՈՒզունյանի «Անավարտ երկխոսություն» խորագրով ստեղծագործական երեկոն: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի և Վրաստանի օպերային թատրոնների մեներգիչները:

Տասնամյակներ շարունակ Է. ՈՒզունյանը մենահամերգներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, հանդես է եկել հանրահայտ սիմֆոնիկ նվագախմբերի հետ, ակտիվորեն համագործակցել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի կոմպոզիտորների հետ` դառնալով նրանց ստեղծագործությունների առաջին կատարողը:

Դիտվել է՝ 985

Մեկնաբանություններ