Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

«Նացիոնալ-սոցիալիզմի հայազգի զոհերը»

«Նացիոնալ-սոցիալիզմի հայազգի զոհերը»
24.10.2014 | 12:02

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում «Նացիոնալ-սոցիալիզմի հայազգի զոհերը» ծրագրի շրջանակում բացվել է «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի ռազմագերիների, հարկադիր աշխատանք կատարած և Լենինգրադի շրջափակման ժամանակ տուժած 23 անձանց կյանքի պատմությունը:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի և հայկական Կարմիր խաչի և գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության հետ ձևավորված համագործակցության շրջանակում:
«Նացիոնալ-սոցիալիզմի հայազգի զոհերը» ծրագրի շրջանակում 2001-2014 թվականներին Կարմիր խաչի կողմից ամեն տարի ավելի քան 150 հոգու, այդ թվում` տարեցների, ցուցաբերվել է սոցիալական աջակցություն:

Դիտվել է՝ 907

Մեկնաբանություններ