ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Գերմանիան տոնում է Բեռլինի պատի վերացման 25-ամյակը

Գերմանիան տոնում է Բեռլինի պատի վերացման 25-ամյակը
09.11.2014 | 11:00

Գերմանիան նշում է Բեռլինի պատի վերացման 25-րդ տարեդարձը: Տոնակատարությունները սկսվել են ուրբաթ օրը և շարունակվելու են երեք օր:

Նախկին Խորհրդային Միության վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը մասնակցում է տոնակատարություններին: Հիշեցնենք, որ նրա իշխանության օրոք վերացվեց Բեռլինի պատը, և Արևելյան ու Արևմտյան Գերմանիաները միավորվեցին: Հազարավոր մարդիկ ողջունել են նախկին անցակետը հատող Գորբաչովին:
Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահը, անդրադառնալով ՈՒկրաինայի ճգնաժամի պատճառով Արևմուտք - Արևելք լարվածությանը, ասել է. «Վաղուց փորձված հին օրինակ կա՝ երբ Ռուսաստանն ու Գերմանիան միմյանց նկատմամբ բարեկամաբար են տրամադրված, Եվրոպայում խաղաղություն է տիրում»:

Դիտվել է՝ 1644

Մեկնաբանություններ