Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

«Ռիգա Սիմֆոնիա-2014»-ում հայ պատանիներն արժանացել են «Գրան պրի» և «Ոսկե մեդալ» մրցանակների

«Ռիգա Սիմֆոնիա-2014»-ում հայ պատանիներն արժանացել են «Գրան պրի» և «Ոսկե մեդալ» մրցանակների
12.12.2014 | 12:18

Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգայում կայացել է «Ռիգա Սիմֆոնիա-2014» մանկապատանեկան երգի ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնը:

Մրցույթին մասնակցել է 200 մասնակից` 18 երկրներից:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթ-փառատոնին Հայաստանից մասնակցել են Երևանի մշակույթի պետական քոլեջի և «Դո-Ռե-Մի» վոկալ դպրոցի չորս սաները, ովքեր տարբեր տարիքային խմբերում արժանացել են հետևյալ մրցանակների. Մերի Ավետիսյանը «Միջազգային հիթ» անվանակարգում»՝ «Գրան պրի», Հարություն Մկրտչյանը «Ժողովրդական/ազգագրական երգեցողություն» անվանակարգում՝ 1-ին մրցանակ և ոսկե մեդալ, Վահագն Կարապետյանը «Ժողովրդական/ազգագրական երգեցողություն» անվանակարգում՝ 1-ին մրցանակ և ոսկե մեդալ, Հովսեփ Աբրահամյանը «Միջազգային հիթ» անվանակարգում՝ 2-րդ մրցանակ և արծաթե մեդալ: Հայաստանի Հանրապետության պատվիրակ Մերի Ավետիսյանին ժյուրիի միաձայն որոշմամբ շնորհվել է նաև «Ռիգա Սիմֆոնիա-2014» երգի մանկապատանեկան միջազգային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակը` «Գրան պրի»:
Միջազգային ժյուրիի կազմում է եղել Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրենի տեղակալ և «ԷՄԻ-ԲԻ» պրոդյուսերական ընկերության տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը:

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ