Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Ավետիսյանների հարցով ԱԺ հայտարարության նախագիծը մերժվեց

Ավետիսյանների հարցով ԱԺ հայտարարության նախագիծը մերժվեց
23.03.2015 | 20:15

ՀՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը, 42 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած հայտարարության նախագիծը՝ հունվարի 12-ին Գյումրիի սպանդի վերաբերյալ, ՀՀԿ-ի ջանքերով ԱԺ նստաշրջանի օրակարգում չընդգրկվեց: Մյուս խմբակցությունների ղեկավարները թեև հայտարարության տեքստում խնդիրներ էին տեսնում, կոչ արեցին կողմ քվեարկել հայտարարությանը, ընդգրկել օրակարգում, ապա միասին աշխատել տեքստի վրա: Խորհրդարանի դիրքորոշումը կանխատեսելի էր՝ ուրբաթ օրը պետաիրավական հանձնաժողովի նիստից հետո՝ նիստում հայտարարության նախագիծը դրական եզրակացություն չէր ստացել:
Հայտարարության նախագծի համաձայն՝ ԱԺ-ն պետք է պահանջեր, որպեսզի Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը հանձնվի հայ իրավապահներին, և պետք է քաղաքական գնահատական տար ոճրագործությանը:

Դիտվել է՝ 2095

Մեկնաբանություններ