ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է մահացել

Դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է մահացել
10.04.2015 | 12:12

ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել է զինծառայող, 1996թ. ծնված Արթուր Անդրանիկի Առաքելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Առաքելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Դիտվել է՝ 2434

Մեկնաբանություններ