ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Ալիևն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարին

Ալիևն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարին
21.04.2015 | 11:34

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային խնդիրներ, պաշտպանական ու ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու խորացման հարցեր:

Դիտվել է՝ 2534

Մեկնաբանություններ