ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Հյուսիսային Կորեայում ԶՈՒ ղեկավարի գնդակահարությունն առաջացրել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի անհանգստությունը

Հյուսիսային Կորեայում ԶՈՒ ղեկավարի գնդակահարությունն առաջացրել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի անհանգստությունը
15.05.2015 | 11:49

Հյուսիսային Կորեայի Զինված ուժերի ղեկավար Հեն Յեն Չհոլի գնդակահարությունը վկայում է Փհենյանի ռեժիմի դաժանության մասին՝ վստահ են ԱՄՆ-ի պետդեպարտամենտում։ Ամերիկան պատրաստ է երկխոսություն սկսել Հս. Կորեայի հետ, սակայն՝ միջուկային ամբողջական զինաթափման դեպքում։ «Եթե դա ճիշտ է, հաստատում է Հյուսիսային Կորեայի դաժանությունը։ Ցավոք, արդեն առաջին նման հաղորդագրությունը չէ»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն։

Դիտվել է՝ 2430

Մեկնաբանություններ