ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

ԼՂՀ ՊՆ-ն հերքում է «ադրբեջանական պրոպագանդայի» տեղեկությունը

ԼՂՀ ՊՆ-ն հերքում է «ադրբեջանական պրոպագանդայի» տեղեկությունը
22.07.2015 | 14:20

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքում է «ադրբեջանական պրոպագանդայի տեղեկությունը», թե ուսումնավարժական պարապմունքների ժամանակ հակատանկային ականի վրա պայթել է պաշտպանության բանակի երկու Տ-72 տանկ։ «Տարածված տեղեկությունն ընդունեք որպես ադրբեջանական քարոզչության երևակայության արդյունք»,- նշված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 2175

Մեկնաբանություններ