ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Հրաձգություն Քյոլնի սրճարանում

Հրաձգություն Քյոլնի սրճարանում
20.11.2015 | 16:42

Քյոլնի սրճարաններից մեկում տեղի է ունեցել հրաձգություն: Ոստիկանության տվյալներով՝ զոհվել է մեկ և վիրավորվել հինգ մարդ: Kölner Stadt-Anzeiger թերթի տվյալներով՝ իրավապահ մարմինները ձերբակալել են երկու կասկածյալի, որ թաքնվել են Porshe ավտոմեքենայում: Սրճարանը որոշ ժամանակ փակ է եղել վերանորոգման պատճառով: Հանցագործության պահին այնտեղ եղել են վեց հաճախորդ և բարմենը: DPA գործակալության տվյալներով՝ հարձակվողները եղել են հինգ հոգի: Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն:

Դիտվել է՝ 1698

Մեկնաբանություններ