ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Աղոթարան

Աղոթարան
11.12.2015 | 00:02

Քո անխուսափելի
գալուստը պատկերի՛ր
աչքերիս առջև, Տե՛ր,
և դողացրո՛ւ մարմինս,
որ անդադար լամ ու
սգամ Քո ահեղ
դատաստանի երկյուղից,
և մի՛ փակիր Քո
արարչական սիրո
գութը Քո ստեղծածից,
որ մեռած է մեղքերով։


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ