Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Հիվանդացության ցուցանիշները և ծանր դեպքերը նվազելու միտում ունեն

Հիվանդացության ցուցանիշները և ծանր դեպքերը նվազելու միտում ունեն
22.01.2016 | 18:06

Երեկ Հայաստանի հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 230 մարդ, 177-ը` մինչև 18 տարեկան։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ դուրս գրված ևս 120 հիվանդի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, 36-ը` երեխաներ։ Վերջին օրերին սուր շնչառական վարակների և գրիպի մշտադիտարկման արդյունքներով՝ իրավիճակը կայուն է։ Հիվանդացության ցուցանիշները, ծանր դեպքերը նվազման միտում ունեն: Հղիների և երեխաների շրջանում ծանր դեպքեր չկան։ Շարունակվում են կանխարգելիչ և բուժական գործողությունները:

Դիտվել է՝ 1642

Մեկնաբանություններ