ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Ձյուն Պլուտոնի վրա

Ձյուն Պլուտոնի վրա
05.03.2016 | 14:46

New Horizons կայանը Պլուտոնի վրա հայտնաբերել է լեռնաշղթա, որի գագաթները ծածկված են մեթանե ձյունով: Էկզոտիկ ռելիեֆը տեղակայված է տարածքում, որն ստացել է Քթուլհու անվանումը: Լեռնաշղթան գտնվում է Քթուլհուի հարավ-արևելքում և ունի 420 կմ երկարություն՝ խառնարանների հաջորդականություն է՝ անջատված հովիտներով ու գագաթներով, որոնցից ամենաբարձրերը պատված են ձյունով: Գիտնականները ենթադրում են, որ ձյուն ձևավորել է մեթանը, որը Պլուտոնի մթնոլորտի վերին շերտերից սառույցի տեսքով նստում է լեռների գագաթներին:

Դիտվել է՝ 2779

Մեկնաբանություններ