-
06.04.2016|
17:43
Նոր ավարտեցի եվրոպացի լրագրողների համար Բրյուսելում հրավիրված ասուլիսը, որի ընթացքում մանրամասն ներկայացրի վերջին օրերի զարգացումները և հայկական տեսակետները։
-
06.04.2016|
17:01
Մարտակերտի վրա թռչող անօդաչու սարքը հովիվն է խփել իր որսորդական հրացանով՝ հստակ վերլուծելով, որ եթե մերը լիներ՝ Մարտակերտի վրայով չէր պտտվի ռազմական գործողությունների թեժ պահին ու կրակել է, այո-այո, որսորդական հրացանով:
-
06.04.2016|
16:38
Գերմանիան ԵԱՀԿ նախագահի իրավունքով պատրաստ է կառուցողական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման ջանքերում։
-
06.04.2016|
16:23
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Քարվաճառում երկու հայ զինծառայող է զոհվել: Տեղեկությունը հաստատել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ դեպքի հանգամանքները պարզվում են։
-
06.04.2016|
14:06
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին, Իգոր Պոպովին, Պիեռ Անդրիեին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։
-
06.04.2016|
14:00
Ժողովուրդ ջան, հիմա ռազմաճակատում համեմատաբար հանգիստ վիճակ է, սակայն էս լկտի ու արյունարբու թշնամին սադրիչ գործողություններ է ձեռնարկում, հրադադարի նախկին ռեժիմը վերջնակապես հաստատելու դեմ: Ամենայն ուշադրություն:
-
06.04.2016|
13:58
Չպիտի այսպես լինի։ Մեր հրաշք ժողովուրդն արժանի է մարդավայել ապրելու ու հանուն նման կյանքի տվել է ամեն ինչ, տվել է քանիցս։
-
06.04.2016|
13:49
Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ հանդես եկավ ելույթով՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին պահանջել Ռուսաստանից խզել ռուս-ադրբեջանական զենք-զինամթերքի մատակարարման պայմանագրերը և դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: Ստորև ներկայացնում ենք Խաչատուր Քոքոբելյանի ելույթն ամբողջությամբ.
-
06.04.2016|
13:40
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսիո պատրիարք Կիրիլն այսօր ուղերձներ է հղել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին և Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին։
-
06.04.2016|
12:33
ԼՂՀ նախագահի մամուլի պատասխանատու Դավիթ Բաբայանն Ռադիոլուրին հաղորդել է, որ չնայած գրանցված առաձին կրակոցների, որը պատերազմական գործողությունների պարագայում սովորական է համարվում, իրավիճակն այս պահին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կայուն է, և հարաբերական անդորրը պահպանվում է: