ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Քերին ու Լավրովը դատապարտել են ԼՂ-ում իրավիճակը սրելու փորձերը

Քերին ու Լավրովը դատապարտել են ԼՂ-ում իրավիճակը սրելու փորձերը
05.04.2016 | 01:44

ՌԴ արտգործնախարար և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցում Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները «լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ, վերահաստատելով ռազմական գործողությունների դադարեցման իրենց վճռական կոչը»: Լավրովն ու Քերին դատապարտել են որոշ «արտաքին խաղացողների» փորձերը՝ Ղարաբաղի շուրջ հակամարտությունը խթանելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 3295

Մեկնաբանություններ