ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Զարիֆը իր մտահոգություններն է փոխանցել Մամեդյարովին

Զարիֆը իր մտահոգություններն է փոխանցել Մամեդյարովին
06.04.2016 | 00:37

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կապակցությամբ և կոչ արել թուլացնել լարվածությունը: Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Զարիֆը կոչ է արել անհապաղ վերջ տալ հակամարտությանը և վերականգնել խաղաղությունն ու անդորրը Ղարաբաղում:

Դիտվել է՝ 2592

Մեկնաբանություններ