ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Ղարաբաղի հարցը դրված է Եվրախորհրդարանի նստաշրջանի օրակարգում

Ղարաբաղի հարցը դրված է Եվրախորհրդարանի նստաշրջանի օրակարգում
12.04.2016 | 11:03

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարություն կանի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով։ Եվրախորհրդարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հայտարարությունն արվելու է ապրիլի 12-ին։ Ավելի վաղ Մոգերինին ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էր արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները։

Դիտվել է՝ 3426

Մեկնաբանություններ