ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Ֆրանսիայի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկելու են ԼՂ-ի հարցը

Ֆրանսիայի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկելու են ԼՂ-ի հարցը
19.04.2016 | 14:34

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 19-ին հանդիպելու է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոյի հետ՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն՝ հավելելով, որ Լավրովն ու Էյրոն քննարկելու են ահաբեկչության դեմ պայքարը, ՈՒկրաինայում, Լիբիայում, Սիրիայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Արտգործնախարարները քննարկելու են ԼՂ հարցը. «ԼՂ-ում տեղի ունեցած բռնության բռնկման հետ կապված՝ դիտարկվելու են հետագա քայլերը, որոնք պետք է համաձայնեցնեն երկու երկրների արտգործնախարարները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ»:

Դիտվել է՝ 2115

Մեկնաբանություններ