Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

«Օգնենք կարիքավոր ընտանիքներին»

«Օգնենք կարիքավոր ընտանիքներին»
08.09.2016 | 16:52

Սեպտեմբերի 5-ին, Բարեգործության Միջազգային օրվա առիթով, «Թիմ Թայմ» կազմակերպությունը հրավիրում է միանալ կարիքավոր ընտանիքներին օգնելու իր նախաձեռնած բարեգործական միջոցառմանը:

Իր ֆեյսբուքյան էջում կազմակերպությունը կոչ է անում.

«Բարի մարդիկ, հրավիրում ենք Ձեզ միանալ մեզ՝ սկսած Սեպտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 5-ը, հնարավորության սահմաներում օգնելու կարիքավոր ընտանիքներին:
Թիմ Թայմ-ում կտեղադրվեն արկղիկներ, որտեղ դուք կարող եք թողնել ձեր նվերները, օգտագործված, բայց ԳԵՂԵՑԻԿ ու ՊԻՏԱՆԻ հագուստը, խաղալիքները և այն ամենը, ինչով կկարողանաք օգնել։
Սիրով սպասում ենք բոլորին Սեպտեմբերի 5-ից մինչև Հոկտեմբերի 5-ը Զաքյան 10 հասցեում:
Եկեք դառնանք ավելի երջանիկ՝ ուրախացնելով ուրիշներին»:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4940

Մեկնաբանություններ