ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Ասում են...

Ասում են...
20.09.2016 | 00:17

...թե իշխանության համար սկզբունքային են եղել Ծաղկահովիտի ընտրությունները, որտեղ առաջադրված էր նաև Արայիկ Խանդոյանը («Միայնակ գայլ»)։ Վերջինիս թիմակիցները պնդում են, բոլոր ջանքերն ու ընտրական հայտնի տեխնոլոգիաները գործադրվել են, որ Խանդոյանը համայնքապետ չընտրվի, մինչդեռ, ասում են, իրականում հենց նրա կողմնակիցներն են դիմել կոպիտ ընտրախախտումների։


Ասենք, որ նախնական տվյալներով վերընտրվել է նախկին գյուղապետ Նորաին Հակոբյանը՝ 364 քվեով։ Առաջադրված գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյանը ստացել է 311 քվե, իսկ Արայիկ Խանդոյանը՝ 257։

Դիտվել է՝ 6800

Մեկնաբանություններ