ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Աղոթարան

Աղոթարան
17.01.2017 | 00:05

Տե՛ր, ընդունի՛ր մոլորվածիս, որ լեռներն եմ փախել՝ հանցանքի պատճառով տիրոջից հալածված չար ծառայի պես: Եվ հրաժարված եմ սուրբ եղբայրներից, հեռացած՝ սուրբ ծառայությունից, քանզի մեղքն էի սիրում և նախատինք էի կրոնավորների համար:

Անհագորեն զրկում էի ու խախտում պատվիրանները, անգութ էի աղքատների և հակառակվող՝ սպասավորների հանդեպ, անողորմ էի հիվանդների և անմխիթար՝ նեղվածների նկատմամբ, անգամ արժանի չէի ճգնավորների մեջ լինելու:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1648

Մեկնաբանություններ