ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Աղոթարան

Աղոթարան
27.01.2017 | 00:01

Տե՛ր, դատի՛ր ինձ դատապարտողին, որ հանդգնում է զորաժողով գումարել՝ մարտնչելով իմ դեմ ցանկությամբ և անժուժկալությամբ, ծուլությամբ ու որկրամոլությամբ, փառասիրությամբ և մարդահաճությամբ, բարկությամբ ու ատելությամբ, չարահավանությամբ ու հայհոյությամբ, սնափառությամբ ու սնապարծությամբ, հպարտությամբ և ամբարտավանությամբ, խոսքով ու գործով, մտքով ու խորհուրդներով՝ ինձ ընկղմելով չարիքների խորքը:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1581

Մեկնաբանություններ