ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Աղոթարան

Աղոթարան
07.02.2017 | 00:03

Նայի՛ր, Տե՛ր, ողորմելիիս ու ողբալիիս, պաղատելիիս ու եղկելիիս, ողորմի՛ր ինձ՝ անօրինացածիս, և շնորհի՛ր ինձ հորդ արտասուք գիշերը և շնորհներիդ շողը՝ առավոտյան: Բա՛ց իմ սրտի խավարած աչքը և բժշկի՛ր հիվանդ հոգիս, ընդունի՛ր մեղավորիս դարձը և մի՛ բարկացիր բազմամեղիս վրա, Տե՛ր իմ Հիսուս: Ջնջի՛ր անթիվ չարիքներս և տո՛ւր Քո բարի շնորհները:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1576

Մեկնաբանություններ