ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Ասում են...

Ասում են...
14.02.2017 | 00:38

...թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Բելառուսի նախագահ, Լապշինին «չորով» Ադրբեջանին հանձնած, Եվրոպայի վերջին բռնապետ Բատկա Լուկաշենկոյի հետ համատեղ բիզնես-շրջանակներում Բելառուսում բուքմեյքերական ցանց է բացել` սկզբնապես վեց միլիոն դոլարի ներդրում կատարելով։

Ասում են նաև, թե ևս չորս միլիոն դոլարի ներդրում կանի առաջիկայում:

Դիտվել է՝ 5331

Մեկնաբանություններ