ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.02.2017 | 00:08

Տե՛ր, բազմացավ անօրենությունն ինձ վրա աղի կամ կապարի բեռի պես. բազում է ախտը իմ հոգում, անզգույշ եմ մարմնի մեղքերում և լցված եմ զանազան չարիքներով: Բայց առավել վատթար է անզղջությունս, որ դառն է բոլոր չարիքներից:

Քանզի աղոթելիս ձանձրանում եմ ու սաղմոսելիս չեմ ըմբռնում, ծուլանում եմ երանությունը խնդրելիս և դատարկվում շնորհների երկյուղից՝ տկարանում եմ մարմնով, ու սիրտս աղե արձան է լինում, ներսումս չի ծագում անշեջ լույսը և չար օրվանից չեմ դողում սարսելով:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1939

Մեկնաբանություններ