ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Ասում են...

Ասում են...
14.04.2017 | 09:50

...թե ՀՀԿ-ում նոր «կռիվ է ընկել»։ ԱԺ անցած ՀՀԿ-ականները փորձում են ամեն ինչ անել, որ մշտական հանձնաժողովներից մեկն իրենց ձեռքն անցնի։ Առավել ճարպիկներն արդեն կարողացել են կուսակցության ղեկավարին համոզել, որ խորհրդարանում իրենց «պաշտոն» տա։ Մյուսները դեռ այդ ճանապարհին են ու անդուլ պայքար են մղում։

Հիշեցնենք, որ նոր ԱԺ-ում կրճատվելու է հանձնաժողովների թիվը, հավանաբար` երկուսով։

Դիտվել է՝ 5175

Մեկնաբանություններ