ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Աղոթարան

Աղոթարան
17.10.2017 | 00:01

Երբ Տէրը իմ հետն է, արեւ կայ իմ ճամբուն վրայ, նաեւ իմ հոգուն մէջ, ու ես երջանիկ եմ:
Երբ կը քալեմ արեւոտ ճամբաներէն, Անոր շունչը կը զգամ իմ զգայարանքներուն ու իմ մտածումներուն մէջ: Ան իմ մտածումները կը ջերմացնէ ներշնչումով մը, որ գեղեցկութեանն է, ու միայն այդ ներշնչումով իմ գունաւոր երազները կը բարձրանան կապուտակ ծովէն բարձրացող ամպերուն նման ու զիս կը տանին երկնքի սահմաններուն, երբ Տէրն իմ հետն է:


ՀԱՄԱՍՏԵՂ

Դիտվել է՝ 2014

Մեկնաբանություններ