ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Պրոֆեսիոնալ մարզական ակումբ՝ սահմանապահ Բաղանիսում

Պրոֆեսիոնալ մարզական ակումբ՝ սահմանապահ Բաղանիսում
04.09.2018 | 19:02

Տավուշի Նոյեմբերյան համայնքի սահմանապահ Բաղանիսում նոր ուսումանկան տարվան ընդառաջ, մեծ հադիսավորությամբ բացվեց պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի Բաղանիս մարզական ակումբը:


Ակումբի վերանորոգովել է ամերիկահայ բարերար Հարություն Կարմիրյանի ընտանիքի հովանավորությամբ:

Ակումբի բացմանը անձամբ ներկա գտնվեց նաև ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը։ Նա հաջողություն մաղթեց սահմանապահ Բաղանիսի սպորտասեր երիտասարդներին և իր պատրաստակամությունը հայտնեց, շարունակել աջակցել և սատարել սահմանին բնակվող երիտասարդներին։

Նշենք, որ սա պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի թվով 48-րդ մարզական ակումբն է

Դիտվել է՝ 3793

Մեկնաբանություններ