ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Տիեզերքի ձայնը. «NASA»-ն հոլովակ է ներկայացրել

Տիեզերքի ձայնը. «NASA»-ն հոլովակ է ներկայացրել
12.03.2019 | 18:21

Ուլտրաձայնային տվյալների հիման վրա «NASA»-ն հոլովակ է ներկայացրել, որտեղ լսվում է տիեզերքի ձայնը:
«Hubble» աստղադիտակի տեսագրած պակերները գիտնականները վերափոխել են ձայնի: Աստղերը և կոմպակտ գալակտիկաները ստացել են կարճ ձայներանգներ, իսկ պարուրաձև գալակտիկաները՝ համեմատաբար երկար հնչյուններ՝ փոփոխվող բարձրությամբ:
«Դա, հնարավոր է, երաժշտության ամենաարտասովոր տեսակն է»,- նշել են «NASA»-մասնագետները:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 8449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ