ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Ինչպիսին կլինի iPhone 11-ը

Ինչպիսին կլինի iPhone 11-ը
18.07.2019 | 18:30

iPhone 11 փորձնական նմուշները հայտնվել են համացանցում: Koresspondet.net կայքի փոխանցմամբ` սմարթֆոնների ապագա մոդելների մասին տեսանյութը հրապարակվել է Marques Brownlee յութուբյան ալիքում:

Նշենք, որ տեսանյութում մանրակրկտորեն ցուցադրվում է` ինչպիսին կլինի նոր iPhone11-ը, ինչպիսի դիզայն կունենա և այլն:

Ըստ կայքի` սմարթֆոններինոր շարքի պաշտոնական շնորհանդեսն աշնանը տեղի կունենա:

Հավելենք, որ տեխնոլոգիական հսկան միանգամից երեք մոդել է ներկայացնելու՝ iPhone 11, iPhone 11 Max և iPhone 11 R: Վերջինն, ի դեպ, բյուջետային մոդել է:

Նախնական հաշվարկներով` նոր սմարթֆոնների մեկնարկային գինը կսկսի 1000 դոլարից:

Դիտվել է՝ 4634

Մեկնաբանություններ