ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է եղել Անդրաշ Շիֆի մենահամերգին

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է եղել Անդրաշ Շիֆի մենահամերգին
16.09.2019 | 11:04

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ սեպտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է եղել սըր Անդրաշ Շիֆի մենահամերգին: Համերգին ներկա էին նաև տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստանում գտնվող Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի տնօրեն Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը և նրա գլխավորած պատվիրակության անդամները:

Դիտվել է՝ 2294

Մեկնաբանություններ