ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Արտակարգ դրություն Հայաստանում

Արտակարգ դրություն Հայաստանում
16.03.2020 | 15:37
Կառավարությունը մարտի 16-ին արտահերթ նիստում որոշեց արտակարգ դրություն հայտարարել հանրապետությունում մարտի 16-ից ապրիլի 14-ը ներառյալ։ Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Բադասյանը` հիմք ընդունելով սահմանադրությամբ հաստատված սոցիալական պետության և մարդկանց կյանքի անվտանգության ապահովումը։
Նկատենք, որ նախագծում համաճարակի օջախ նշվեց Էջմիածին քաղաքը։ Որոշվեց նաև ստեղծել պարեկային ծառայություն, որը գլխավորելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Դիտվել է՝ 13112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ