«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Ցեղասպանության ինստիտուտը խմբագրել է կոչը

Ցեղասպանության ինստիտուտը խմբագրել է կոչը
18.04.2020 | 11:52

«Իրատեսը» օրեր առաջ գրել էր, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մտահոգվելու տեղիք տվող հորդոր էր տարածել այն մասին, որ ապրիլի 24-ին բոլորին առաջարկում է սոցիալական ցանցերի անձնական էջերում գրել «Հիշում եմ»: «Եթե չկան զոհ կամ վերապրող հարազատներ, ապա տեղադրեք Ցեղասպանության զոհ արևմտահայ մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների, ֆիդայիների, շարքային զինվորների ու զորավարների լուսանկարները։ Դրեք արևմտահայության մշակութային ժառանգության գանձերի լուսանկարները, կիսվեք Արևմտյան Հայաստանի ձեզ հասանելի պատկերներով։ Եվ ընդամենը մեկ պարզ գրությամբ՝ ՀԻՇՈՒՄ ԵՄ կամ ԿԸ ՅԻՇԵՄ»,- գրված էր թանգարանի տարածած հայտարարութան մեջ: Առաջարկվող կարգախոսով՝ «Հիշում եմ»-ով, ստացվում էր՝ ցեղասպանություն իրականացրած, ոճրագործ երկրից ոչինչ չունենք պահանջելու: «Իրատեսի», ինչպես նաև խնդրի մասին մտահոգ մարդկանց ահազանգից հետո տեղեկացանք, որ ցեղասպանության թանգարանի տնօրինությունը խմբագրել է հորդորը՝ «Հիշում եմ»-ը նորից «Հիշում եմ և պահանջում» դարձնելով:

Դիտվել է՝ 3316

Մեկնաբանություններ