ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ
24.11.2020 | 13:42

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատամամբ։ Բաքվի ռազմական դատարանը նրան հեռակա կալանավորել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը։

Meydan TV-ի փոխանցմամբ` Օհանյանը մեղադրվում է «ցեղասպանության հոդվածով»։

Դիտվել է՝ 4805

Մեկնաբանություններ